Բուռն արձագանք. Հայ եկեղեցու քահանան աթեիստներին հայ չի համարում

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի թանգարանների ու արխիվների տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանի՝ 6 ամիս առաջ Երկիր Մեդիա հեռուստաընկերությամբ ասած «հայ կաթոլիկն ու հայ աթեիստը հայ չեն» հայտարարությունը հանգստյան օրերին Յութուբով տարածվելուց հետո համացանցում բուռն արձագանք ստացավ: Հայտարարությունը արված էր «Հոդված 27» հաղորդաշարի՝ «Կրոնն ընդդեմ գիտության» թեմայով հաղորդման ժամանակ: Ընդվզողներից ակտիվ էին հենց հայ աթեիստները, ովքեր էլ Յութուբի «Հայ Աթեիստ» […]

Թեժանում է կրոնական անհանդուրժողականությունը

Աշունը հայաստանյան կրոնական կազմակերպությունների դեմ ստորագրահավաքներով, պայքարի կոչերով, անգամ հարձակումներով սկսվեց, ինչը փորձագետները վտանագավոր են գնահատում: Դեռ սեպտեմբերի սկզբին կորնական կազմակերպությունների դեմ ելույթներում խոսվել էր, թե արեւմուտքում որոշ բացասական համբավ ունեցող «Քրիստոնեական միջազգային ընտանիք» կազմակերպությունը Հայաստան է եկել եւ կոչեր էին եղել կրոնական կազմակերպությունների դեմ պայքարի անհրաժեշտության մասին: Ամսվա վերջին արդեն` սեպտեմբերի 19-ին, առաջին հայտարարության […]

Այլընտրանքային աշխատանքային ծառայության պայմանները հստակեցվում են

Այլընտրանքային աշխատանքային ծառայության պայմանները աստիճանաբար հստակեցվում են: Սեպտեպբերի 19-ի նիստում Կառավարությունը սահմանել է այլընտրանքային աշխատանքային ծառայողին վճարվող փոխհատուցման չափը եւ վճարման կարգը: Ըստ կառավարության աշխատանքային ծառայության անցած այն մարդիկ, որոնք ծառայությունը կանցնեն բնակության վայրից ավելի քան 30 կմ հեռու, կստանան դրամական փոխհատուցում համաձայն վարձակալության պայմանագրում նշված գումարի, սակայն ոչ ավելի, քան 30 000 դրամ: ՎարչապետՏիգրան […]

Կոմիտաս վարդապետի ասուլիսից հետո. Պարտագճյանի վրա հարձակումը հրահրվա՞ծ էր

Մինչ Միացյալ երիտասարդական լիգան հետաքննությունն է անցկացնում` հայտնաբերելու Հայաստան նոր մուտք գործած, իրենց գնահատմամբ, վտանգավոր կրոնական կազմակերպությունը, հարձակում են գործել մեկ այլ կրոնական կազմակերպության վրա: Religions.am կայքի տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 11-ին ու 13-ին հարձակումներ են գործել Երեւանի Ավետարանական եկեղեցու հովիվ Լեւոն Պարտագճյանի եւ նրա քարտուղարուհի Ժուդի Մուսայի վրա, բայց, բարեբախտաբար, Պարտագճյանը գրասենյակում չի եղել, իսկ քարտուղարուհին […]

Լեւոն Պարտագճյան. ես զգում եմ խտրականություն, ես ազատ չեմ զգում

Երեւանի ավետարանական եկեղեցին գործում է 1995 թվականից, մինչդեռ նրա հիմնադիր, Աստվածաբանության դեկտոր, վերապատվելի Լեւոն Պարտագճյանը Հայաստան է եկել 90-ականների սկզբին: Ասում է` դժվար ժամանակ եկավ ծառայելու հայրենիքին ու տեսավ, որ մարդկանց հոգիները սնունդի կարիք ունեն: Քսան տարի անց` նրան արգելեցին բարեգործությամբ զբաղվել, սակայն, դա հուսահատվելու պատճառ չդարձավ: 59-ամյա ավետարանական հովիվը ծնվել է Սիրիայում, աշխատել է Լիբանանում […]

Միջմշակութայն երկխոսություն Երևանում

Ժամանակակից աշխարհում հաճախ են աղավաղվում հավասարության ու ազատության չափանիշները` դրանով իսկ վտանգելով միջմշակութային երկխոսության իրական արժեքն ու կրոնական ազատության ճիշտ ընկալումը՝  իր խոսքում նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը  «Կրոնի ազատությունը արդի աշխարհում. մարտահրավերներ ու երաշխիքներ» խորագրով համաժողովին: Սեպտեմբերի 2-3-ին անցկացվող երեւանյան համաժողովը Եվրոպայի Խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013-ի հանդիպումն է եւ տեղի […]

Ամառը «Շիին Շողիկ» ճամբարում

2013 թվականի հուլիսին Հայաստանյայց ավետարանական եկեղեցու հովիվ Արմեն Միքայելյանն ու «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը ասուլիսի ժամանակ անդրադարձել էին Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում անցած տարի սեռական դաստիարակության վերաբերյալ դասընթացին, քննադատելով այն ու նշելով , որ այդ դասընթացների անվան տակ ցուցադրվել են «պոռնոֆիլմեր, կանանց եւ տղամարդկանց մերկ մարմիններ»: Հարցի վերաբերյալ Միքայելյանը […]

Միայն առաքելական. այլադավան եկեղեցիների կառուցումը պետությունը խոչընդոտում է

Եկեղեցիներ կառուցելու` օրենսդրորեն Հայ առաքելական եկեղեցուն պատկանող մենաշնորհը Հայաստանում օրինականորեն գործող կրոնական կազմակերպությունները խտրականություն են համարում: Թեպետ օրինական արգելք գոյություն չունի, սակայն «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածը եկեղեցիներ կառուցելու մենաշնորհ է տալիս Հայ առաքելական եկեղեցուն, որը կարող է «կառուցել նոր եկեղեցիներ, գործող դարձնել իրեն պատկանող պատմական հուշարձան-եկեղեցիները ինչպես հավատացյալների խնդրանքով, այնպես […]

Ավետարանական Արմեն Գրիգորյան. հայ են բոլորը անկախ հավատից ու դավանանքից

47-ամյա Արմեն Գրիգորյանը ավետարանիչ է, Աբովյանի հայ ավետարանական մկրտական քրիստոնյաների եկեղեցու հոգեւոր հովիվն է: 1988 թվականին Աստվածաշունչ գտնելու համար այցելել է Նար-Դոս 90 հասցեում գտնվող Երեւանի հայ ավետարանական մկրտական քրիստոնեական եկեղեցի ու մինչ օրս էլ այդ եկեղեցու հետեւորդն ու դավանանքը տարածողն է: Կինը մահացել է 24 տարի առաջ դստեր ծնունդի ժամանակ, որից հետո Գրիգորյանի կյանքն […]

Վարդավառն ըստ ցեղակրոնների. անկախ հավատքից` հայ լինելը որակական արժեք է

Հուլիսի 7-ին Հայ Արորդաց Միությունը (արեւորդիների միությունը) Գառնու հեթանոսական տաճարում նշեց Վարդավառը` առաքելական եկեղեցու կողմից պահպանված հեթանոսկան տոնը` նվիրված սիրո աստվածուհի Աստղիկին: Վարդավառը նշում են բոլոր հայերը, այն ազգային տոն է, սակայն արորդիները կամ ինչպես իրենք են իրենց կոչում` ցեղակրոնները, այն նշում են հատուկ ծիսակարգով: Այս տարի էլ` քրմերը ծիսակատարություն անցկացրին Գառնու տաճարում, կանանց ու […]