Անհանդուրժողականությունից օգտվողները. կրոնական հալածանքի անվան տակ ապաստան են հայցում

Կրոնական խտրականությունը նպաստում է, որ Հայաստանից արտագաղթողները դա որպես պատրվակ օգտագործեն որպես փախստական` ապաստարան հայցելու համար: Այս մասին կրոնական որոշ կազմակերպություններ տեղեկացել են, երբ վերջին տարիներին նրանց սկսել են դիմել տարբեր երկրներից` պարզելու, արդյոք  հալածյալ ներկայացող ինչ-որ անձինք իրենց կազմակերպության հետեւորդ են, թե` ոչ: «Միտումներին հետեւելով` ես տեսնում եմ, որ թե ԱՄՆ-ում, թե եվրոպական երկրներում հիմա […]

Արմեն Լուսյան. եկեղեցի-պետություն հարաբերությունների երեք փուլ ենք ունեցել

Կրոնագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Լուսյանի «Պետություն–եկեղեցի հարաբերությունները ժամանակակից Հայաստանում. իրավիճակը եւ զարգացման հեռանկարները» աշխատությունն առաջին անգամ ամփոփ ներկայացնում է անկախ Հայաստանում եկեղեցի–պետություն հարաբերությունները, վեր հանում խնդիրներն ու լուծումներ առաջարկում:  Լուսյանը, ով նաեւ «Կյանքի խոսք» եկեղեցու մամլո խոսնակն է, հետբուհական կրթությունը ստացել ու ատենախոսությունը պաշտպանել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայում: Մինչ […]

Բնապահպան ակտիվիստի հայացքները` թիրախ. սպառնալիքները շարունավում են

26-ամյա Բայանդուր Պողոսյաննի անունը հայտնվեց հասարակության ուշադրության կենտրոնում, 2012-ի ձմռանը  երբ նա պայքարում էր Մաշտոցի պուրակում խանութներ կառուցելու դեմ: Իշխանության պաշտպան լրատվամիջոցները նրա պայքարը վարկաբեկելու համար Բայանդուրի դեմ հարձակում սկսեցին օգտագործելով , որ նա իր բլոգում գրել է, թե ինքը սատանիստ է: Սոցիալական ցանցերում և ինտերնետի այլ տարաքծներում նրա դեմ իսկական արշավ սկսեց՝ հայոյանքներով և […]

Ակտիվիստը պահանջում է եկեղեցու ֆինանսական հաշվետվություն

Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ ղեկավար Ստեփան Դանեիլյան Lragir.am-ին ասել է, որ կառավարությունն անընդհատ նորանոր արտոնություններ է տալիս եկեղեցուն, որոնք տարածվում են ինչ-որ բիզնես գործունեությունների վրա: «Ժամանակն է, որ Աստծո ծառաները նույնպես ֆինանսական հաշվետվություններ լրացնեն», ասել է նա: Որպես օրինակ քննարկվում է Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի բիզնեսի հետ կապերը, ով, ըստ […]

Բարեփոխված այլընտրանքային ծառայություն. խղճի կալանավորները դեռ չեն շտապում

Կրոնական համոզմունքներով պայմանավորված զինվորական ծառայությունից հրաժարված ու ներկայում ազատազրկման վայրերում գտնվող Եհովայի վկաներ կազմակերպության 33 անդամները չեն շտապում դադարեցնել իրենց նկատմամաբ սահմանած պատիժն ու անցնել այլընտրանքային ծառայության, թեպետ հունիսի 8-ից արդեն ունեն նման օրինական հնարավորություն: Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վավերացմամբ այս տարվա մայիսի 25-ից գործում են «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները, որտեղ […]

Առաքելական եկեղեցու փռած ասֆալտները. մինչդեռ այլադավանները զրկված են բարեգործությունից

2,67 մլրդ դրամի(մոտ 6, 46 միլիոն դոլար) բարեգործական աշխատանքներ է իրականացրել Հայ առաքելական եկեղեցին 2012 թվականին, այն դեպքում, երբ Հայաստանում գրանցված կրոնական այլ կազմակերպություններն իրենց կառույցներից դուրս բարեգործությամբ զբաղվելու իրավունք անգամ չունեն, քանի որ բարեգործությունը Հայ առաքելական եկեղեցու մենաշնորհն է: Հայաստանի կառավարության հրապարակած տվյալների համաձայն` անցած տարվա ընթացքում Հայ առաքելական եկեղեցու իրականացրած բարեգործական 18 ծրագրերից 17-ը […]

Խղճի ազատության դեմ. նոր նախագիծ նոր ճնշումներով

«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը, դրական փոփոխություններ նախատեսելով հանդերձ, որոշակի խնդիրների չի անդրադառնում ու միաժամանակ նոր մարտահրավերներ է առաջացնում` եզրակացրել են Հայաստանի հելսինկյան կոմիտեում կազմակերպված քննարկմանը ներկա կրոնական 4 կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Նախագծի դրական միտումներից է կրոնական կազմակերպությունները գրանցելու համար անդամների թվի կրճատումը, անրահաժեշտ 200-ի փոխարեն  նախագծով 25 է, […]

ԱՄՆ-ն քննադատում է Հայաստանում խղճի ազատության սահմանափակումները

Հայաստանում որոշ օրենքներ ու որոշակի քաղաքականություն կան, որոնք սահմանափակում են երկրում սահմանադրությամբ երաշխավորվող կրոնական ազատությունները`  Կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույց-2012-ում եզրահանգել է Ամերիկայի միացյալ նահանգների Պետդեպարտամենտը` Հայաստանին վերաբերող հատվածում: «Օրենսդրությունը առավելություններ է սահմանում Հայ առաքելական եկեղեցու համար, որոնք հասու չեն կրոնական մյուս խմբերի համար»,- ընդգծում է ԱՄՆ Պետդեպը: Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ տարիների, […]

Այլընտրանքային ծառայությունը հասանելի կլինի աշնան զորակոչին

Այընտրանքային ծառայողների համար բանակից դուրս իրենց պարտքը կատարելու հնարավորությունները հասանելի կլինեն արդեն 2013-ի աշնանային զորակոչին` նոյեմբեր ամսվանից` այսօր` մայիսի 2-ին, Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը` պատասխանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցմանը: «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում […]

Եթե զույգերից մեկը հայ չէ. պսակադրության դժվարություն Հայ առաքեական եկեղեցում

Երբ ազգությամբ հայ Արմինեն ու ազգույթամբ լատիշ Լայմդոցը որոշեցին ամուսնանալ Հայաստանում ու իրենց պսակը օրհնել Նորավանքում, նրանք չին պատկերացնում, թե իրենց ինչ անակալկալ է սպասում` հենց ամուսնության օրը նրանք Լայմդոցը ստիպված էր հրաժարվել իր կաոթլիկ դավանանքից ու դառնալ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, այլապես պսակադրությունը տապալվելու էր: Ազգությամբ հայ Արմենի ու ազգությամբ լեհ Բեատայի պսակադրությունը մի […]