Խղճի ազատության օրենսդրությունը բարելավելու 4 տարվա փորձերն առայսօր անհաջող են, գործադիրը նոր տարբերակ է մշակում

Քաղաքական գործիչների, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների և հասարակական ակտիվիստների տեսակետները «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների» մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ Վերջին 5 տարում Հայաստանում կրոնական կազմակերպությունների գործունեությանը վերաբերող օրենսդրական դաշտում թե դրական, թե բացասական տեղաշարժեր արձանագրվեցին: Կարևորագույն ձեռքբերումը Այլընտրանքային ծառայության օրենսդրորեն ձևակերպված հնարավորության ընձեռումն էր (տես առանձին հոդվածը), որից հիմնականում օգտվում են Եհովայի վկաները: Օրենսդրությունը միաժամանակ դեռևս […]

Խղճի ազատությանը առնչվող թեմաները հետազոտական աշխատանքներում և ԶԼՄ դաշտում

Ներածություն Վերջին տարիներին Հայաստանում խղճի ազատության թեման շարունակում է քաղաքացիական հասարակության, կրոնական կազմակերպությունների, օրենսդիր և գործադիր իշխանությունների ուշադրության կենտրոնում մնալ: Այս աշխատանքը փորձ է հասկանալու, թե խղճի ազատության խնդիրներին ինչպես են արձագանքում ԶԼՄ-ները, և ինչ խնդիրներ են բարձրացնում կրոնական հարցերով զբաղվով հասարակական, իրավական և հետազոտական կազմակերպությունները: Օգտագործվել է նյութերի բովանդակային վերլուծության մեթոդը և դիտարկվել  խղճի […]

Վերջապես այլընտրանք. Եհովայի վկաները բարեխնամ ծառայության են անցել

Բանտից ազատված և այլընտրանքային ծառայության անցած 20 Եհովայի վկաներից երկուսը Նորքի տուն ինտերնատում խնամում են տարեց մարդկանց և աշխատում շինարարությունում: «Մեր էրեխեքը մեզ շատ օգտակար են, ինչ ասես կանեն, սաղ շրջապատը մաքրել են, շատ լավ տղաներ են»,-ասում է ինտերնատի բնակիչ Մարուսյա Սարգսյանը: Զիվորական ծառայությունից հրաժարվելու համար երկուս ու կես տարվա ազատազրկման դատապարտված 20-ամյա Դավիթ Առաքելյանը և […]

Հավատացյալների թվերը կեղծվա՞ծ. Մարդահամարի տվյալները չեն ընդունում կրոնական կազմակերպությունները

Հայաստանի բնակչության քանակն ըստ դավանանքի ցույց տվող Մարդահամար-2011-ի տվյալները չեն կարող ճիշտ լինել, ավելին` դրանք խտրական վերաբերմունք են ցույց տալիս Հայ առաքելական եկեղեցու անդամ չհանդիսացող տասնյակ հազարավոր մարդկանց նկատմամբ: Երկրում օրինական գործող կրոնական կազմակերպությունների անդամներն ու իրավապաշտպանները համոզված են` 2013-ի վերջին հրապարակված այդ տվյալներում մարդկանց դավանանքի վերաբերյալ թվերը չեն համընկնում իրենց թվերի հետ: Նաև ոչ […]

Կրոնական շարժառիթով տապալված գիտական աշխատանք. եկեղեցին միջամտում է գիտությանը

  Մանկավարժականի նախկին դասախոսը չի պատրաստվում կրկին պաշտպանել իր թեկնածուական ատենախոսությունը, քանի որ համոզված է` աշխատությունը գիտխորհորրդը դատում է ոչ թե դրանում արծարծված գաղափարների հիման վրա, այլ իր կրոնական համոզմունքների, քանի որ խորհրդի աշխատանքին միջամտել են Հայ առաքելական եկեղեցու հեղինակություններ: «Այս մասին ես տեղեկացել եմ որոշակի աղբյուրներից»,- ասում է 40-ամյա Արմինե Դավթյանը իր` «Ավագ դպրոցականների […]

Կրկնամկրտությունը միջեկեղեցական կոնֆլիկտի առարկա

Հայ ավետարանական եկեղեցիները, փորձելով ստեղծել համերաշխության մթնոլորտ, հաճախ են Հայ առաքելական եկեղեցին «Մայր եկեղեցի» և «Քույր եկեղեցի» անվանում: Մինչդեռ, Հայ առաելական եկեղեցին նրանց «Քույր եկեղեցի» երբեք չի անվանում, միևնույն ժամանակ հաճախ նրանց մեղադրում է իրենց մկրտությունը ստացած անձանց կրկին մկրտելու համար: Ավետարանականներն էլ` փորձում են ժխտել դա: Մի այդպիսի բանավեճի օրինակ է 2013-ի ամռանը Արմենիա […]

«Կյանքի խոսք»-ի բողոքը ընդդեմ «Իրավունքի» Եվրադատարանում

Վիրավորանքի եւ զրպարտության հոդվածով «Իրավունք» թերթի հետ դատական վեճ ունեցող «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, «Խղճի ազատությանը» տեղեկացնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ, տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արա Ղազարյանը: «Կյանքի խոսքը» վիճարկում է «Իրավունք» թերթում տպագրված` «Աղանդախառն պոռնոլուսանկարների թեման «ծաղկեց» մանկապղծության մեղադրանքով» հոդվածը, որտեղ «Իրավունքը» կրոնական կազմկերպությանը մեղադրում […]

Բարեփոխված այլընտրանքային ծառայություն. խղճի կալանավորները դեռ չեն շտապում

Կրոնական համոզմունքներով պայմանավորված զինվորական ծառայությունից հրաժարված ու ներկայում ազատազրկման վայրերում գտնվող Եհովայի վկաներ կազմակերպության 33 անդամները չեն շտապում դադարեցնել իրենց նկատմամաբ սահմանած պատիժն ու անցնել այլընտրանքային ծառայության, թեպետ հունիսի 8-ից արդեն ունեն նման օրինական հնարավորություն: Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վավերացմամբ այս տարվա մայիսի 25-ից գործում են «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները, որտեղ […]