«Համայնք և երկիր» գրքի շնորհանդեսը

Հուլիսի 4-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» գրքի շնորհանդեսն ու ասուլիսը, որի ժամանակ գրքի խմբագիր ու հեղինակ, լրագրող Վահան Իշխանյանն ու համահեղինակներ սոցիոլոգ Մերի Երանոսյանն ու լրագրող Սառա Խոջոյանը ներկայացրին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրականացրած ծրագրի նպատակն ու արդյունքները: «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրությունը» ներկայացնում է Հայաստանում խղճի […]

Հրապարակվել է «Համայնք և երկիր» գրքույկը Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրության վերաբերյալ

Ուսումնասիրությունը ներկացնում է Հայաստանում խղճի ազատության օրենսդրական խոչընդոտները, միջկրոնական հարաբերությունները, իշխանության և հասարակության կրոնական անհանդուրժողականության դրսևորումները, դրա հետևանքները, այդ անհանդուրժողականությունից խոցված մարդկանց պատմությունները, նաև վերջին հինգ տարիներին խղճի ազատության վերաբերյալ արված տարբեր հետազոտությունների հանրագումարը: Ուսումնասիրությունն իրականացրել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամ»-ի աջակցությամբ: Ուսումնասիրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Եհովայի վկաները գնում են այլընտրանքային ծառայության

Հայաստանում բնակվող Եհովայի վկաները կրկին այլընտրանքային աշխատանքային ծառայության են անցնում: 57 երիտասարդ Եհովայի վկաներ, անցած շաբաթ դիմել են Հանրապետական հանձնաժողով՝ նոր օրենքով նախատեսված ծառայության անցնելու համար: Նրանցից վեցը կալանավորներ են, ովքեր դատապարտվել են զինվորական ծառայությունից հրաժարվելու համար: Հոկտեմբերի 24-ին նրանք ազատ են արձակվել Էրեբունի քրեակատարողական հիմնարկից: Այժմ ազատազրկված են մնացել 14 Եհովայի վկա: Կազմակերպությունն ակնկալում է, […]

Բուռն արձագանք. Հայ եկեղեցու քահանան աթեիստներին հայ չի համարում

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի թանգարանների ու արխիվների տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանի՝ 6 ամիս առաջ Երկիր Մեդիա հեռուստաընկերությամբ ասած «հայ կաթոլիկն ու հայ աթեիստը հայ չեն» հայտարարությունը հանգստյան օրերին Յութուբով տարածվելուց հետո համացանցում բուռն արձագանք ստացավ: Հայտարարությունը արված էր «Հոդված 27» հաղորդաշարի՝ «Կրոնն ընդդեմ գիտության» թեմայով հաղորդման ժամանակ: Ընդվզողներից ակտիվ էին հենց հայ աթեիստները, ովքեր էլ Յութուբի «Հայ Աթեիստ» […]

«Կյանքի խոսք»-ի բողոքը ընդդեմ «Իրավունքի» Եվրադատարանում

Վիրավորանքի եւ զրպարտության հոդվածով «Իրավունք» թերթի հետ դատական վեճ ունեցող «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, «Խղճի ազատությանը» տեղեկացնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ, տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արա Ղազարյանը: «Կյանքի խոսքը» վիճարկում է «Իրավունք» թերթում տպագրված` «Աղանդախառն պոռնոլուսանկարների թեման «ծաղկեց» մանկապղծության մեղադրանքով» հոդվածը, որտեղ «Իրավունքը» կրոնական կազմկերպությանը մեղադրում […]

Այլընտրանքային աշխատանքային ծառայության պայմանները հստակեցվում են

Այլընտրանքային աշխատանքային ծառայության պայմանները աստիճանաբար հստակեցվում են: Սեպտեպբերի 19-ի նիստում Կառավարությունը սահմանել է այլընտրանքային աշխատանքային ծառայողին վճարվող փոխհատուցման չափը եւ վճարման կարգը: Ըստ կառավարության աշխատանքային ծառայության անցած այն մարդիկ, որոնք ծառայությունը կանցնեն բնակության վայրից ավելի քան 30 կմ հեռու, կստանան դրամական փոխհատուցում համաձայն վարձակալության պայմանագրում նշված գումարի, սակայն ոչ ավելի, քան 30 000 դրամ: ՎարչապետՏիգրան […]

Կոմիտաս վարդապետի ասուլիսից հետո. Պարտագճյանի վրա հարձակումը հրահրվա՞ծ էր

Մինչ Միացյալ երիտասարդական լիգան հետաքննությունն է անցկացնում` հայտնաբերելու Հայաստան նոր մուտք գործած, իրենց գնահատմամբ, վտանգավոր կրոնական կազմակերպությունը, հարձակում են գործել մեկ այլ կրոնական կազմակերպության վրա: Religions.am կայքի տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 11-ին ու 13-ին հարձակումներ են գործել Երեւանի Ավետարանական եկեղեցու հովիվ Լեւոն Պարտագճյանի եւ նրա քարտուղարուհի Ժուդի Մուսայի վրա, բայց, բարեբախտաբար, Պարտագճյանը գրասենյակում չի եղել, իսկ քարտուղարուհին […]

Միջմշակութայն երկխոսություն Երևանում

Ժամանակակից աշխարհում հաճախ են աղավաղվում հավասարության ու ազատության չափանիշները` դրանով իսկ վտանգելով միջմշակութային երկխոսության իրական արժեքն ու կրոնական ազատության ճիշտ ընկալումը՝  իր խոսքում նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը  «Կրոնի ազատությունը արդի աշխարհում. մարտահրավերներ ու երաշխիքներ» խորագրով համաժողովին: Սեպտեմբերի 2-3-ին անցկացվող երեւանյան համաժողովը Եվրոպայի Խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013-ի հանդիպումն է եւ տեղի […]

Վարդավառն ըստ ցեղակրոնների. անկախ հավատքից` հայ լինելը որակական արժեք է

Հուլիսի 7-ին Հայ Արորդաց Միությունը (արեւորդիների միությունը) Գառնու հեթանոսական տաճարում նշեց Վարդավառը` առաքելական եկեղեցու կողմից պահպանված հեթանոսկան տոնը` նվիրված սիրո աստվածուհի Աստղիկին: Վարդավառը նշում են բոլոր հայերը, այն ազգային տոն է, սակայն արորդիները կամ ինչպես իրենք են իրենց կոչում` ցեղակրոնները, այն նշում են հատուկ ծիսակարգով: Այս տարի էլ` քրմերը ծիսակատարություն անցկացրին Գառնու տաճարում, կանանց ու […]

Ակտիվիստը պահանջում է եկեղեցու ֆինանսական հաշվետվություն

Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ ղեկավար Ստեփան Դանեիլյան Lragir.am-ին ասել է, որ կառավարությունն անընդհատ նորանոր արտոնություններ է տալիս եկեղեցուն, որոնք տարածվում են ինչ-որ բիզնես գործունեությունների վրա: «Ժամանակն է, որ Աստծո ծառաները նույնպես ֆինանսական հաշվետվություններ լրացնեն», ասել է նա: Որպես օրինակ քննարկվում է Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի բիզնեսի հետ կապերը, ով, ըստ […]