Բարեփոխված այլընտրանքային ծառայություն. խղճի կալանավորները դեռ չեն շտապում

Կրոնական համոզմունքներով պայմանավորված զինվորական ծառայությունից հրաժարված ու ներկայում ազատազրկման վայրերում գտնվող Եհովայի վկաներ կազմակերպության 33 անդամները չեն շտապում դադարեցնել իրենց նկատմամաբ սահմանած պատիժն ու անցնել այլընտրանքային ծառայության, թեպետ հունիսի 8-ից արդեն ունեն նման օրինական հնարավորություն: Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վավերացմամբ այս տարվա մայիսի 25-ից գործում են «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները, որտեղ […]

ԱՄՆ-ն քննադատում է Հայաստանում խղճի ազատության սահմանափակումները

Հայաստանում որոշ օրենքներ ու որոշակի քաղաքականություն կան, որոնք սահմանափակում են երկրում սահմանադրությամբ երաշխավորվող կրոնական ազատությունները`  Կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույց-2012-ում եզրահանգել է Ամերիկայի միացյալ նահանգների Պետդեպարտամենտը` Հայաստանին վերաբերող հատվածում: «Օրենսդրությունը առավելություններ է սահմանում Հայ առաքելական եկեղեցու համար, որոնք հասու չեն կրոնական մյուս խմբերի համար»,- ընդգծում է ԱՄՆ Պետդեպը: Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ տարիների, […]

Այլընտրանքային ծառայությունը հասանելի կլինի աշնան զորակոչին

Այընտրանքային ծառայողների համար բանակից դուրս իրենց պարտքը կատարելու հնարավորությունները հասանելի կլինեն արդեն 2013-ի աշնանային զորակոչին` նոյեմբեր ամսվանից` այսօր` մայիսի 2-ին, Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը` պատասխանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցմանը: «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում […]

Ուշացած, թե վտանգավոր. ԱԺ-ում քննարկել են «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը

Ազգային ժողովում, որտեղ օրենք են ընդունում «Այլընտրանքյին ծառայության մասին», աղանդավոր են անվանում այն մարդկանց, ում կրոնական համոզմունքներին է ծառայելու այդ օրենքը, մինչդեռ իրական արդյունք ստանալու համար ոլորտի փորձագետները կոչ են անում մի շարք թերություններ վերացնել: Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 25-ին տեղի ունեցած «Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառական […]

«Խղճի ազատություն» կայքի լրագրողը պարգեւի է արժանացել

Խղճի ազատություն կայքն առաջին մրցանակին է արժանացել գործունեության 5 ամսում: Գյումրիում նշվող Խոսքի ազատության 6-րդ տոնակատարության ընթացքում լրագրող Սառա Խոջոյանը պարգեւ է ստացել Հայկական կարիտասից` Կրոնական խնդիրները լուսաբանելու համար: Ինչպես նշում է Խոսքի ազատության օրվա նախաձեռնող ու կազմակերպիչ, Գյումրիի Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ  Լեւոն Բարսեղյանը`  «Խոսքի Ազատության Օրը» ավանդաբար նշվում է Գյումրիում մարտի 25-ին, այն օրը, […]

Ամարյանը հերթական սադրիչ հայտարարությունն է տարածում

Հետընտրական գործընթացների ժամանակահատվածում «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանի հայտարարությունը, թե իբրեւ նախագահի թեկնածուներից մեկը կրոնական կազմակերպության անդամ է, շատ վտանգավոր սադրանք է: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը Ամարյանի հերթական հայտարարությունը հատուկ հանձնարարություն է որակում: «Հաշվի առնելով Հայաստանում հասարակության վատ վերաբերմունքը կրոնական կազմակերպություններ ու նրանց անդամների նկատմամբ, Ամարյանը շատ վտանգավոր […]

Մանկապարտեզները կրոնականանում են

Տեառն ընդառաջն ու Պայծառակերպության տոնը, որոնք Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի տոներ են, նշվում են Երեւանի տարբեր մանկապարտեզներում որպես ազգային ծեսեր՝ հաղորդում է Hrapak.am-ը: Մանկապարտեզներ հաճախող երեխաների ծնողներն, ըստ պարբերականի, զայրացել են, որ դաստիարակաները իրենց երեխաներին թռցրել են կրակի վրայով կամ երբ երեխաները միայնակ են թռել: Կենտրոն, Աջափնյակ վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերում Տեառն ընդառաջի՝ փետրվարի 13-ի […]

«Կյանքի խոսք». Ամարյանի հայտարարությունը էժանագին կեղծիք է

Օրերս մամլո ասուլիսի ժամանակ ԱլեքսանդրԱմարյանը հայտարարել էր, որ  Սարյան և Նալբանդյան փողոցներում գտնվող մի կնոջ տներում բնակվում են «Կյանքի Խոսք» եկեղեցու ղեկավարները և փորձում են դատական միջոցներով բնակչուհուն զրկել սեփականության իրավունքից: Տեղեկությունը crossnews.amին մեկնաբանություն է տվել «Կյանքի Խոսք» եկեղեցու մամլո խոսնակ, կրոնագետ Արմեն Լուսյանը. «Այդ անհեթեթ տեղեկատվությունը պրն Ա.Ամարյանի հերթական բացահայտ սուտն է, որը նա դարձրել է գործելաոճ և այդպիսով ցանկանում է վարկաբեկել «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին և […]

«Նրանք էլ մեզ նման մարդիկ են». ծրագիրը նպաստել է կրոնական հանդուրժողականության բարձրացմանը

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի անդամները հանդիպեցին «Քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվամիջոցների համագործակցության ապահովումը Հայաստանում՝ մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի համար» ծրագրի մասնակիցների և մարզային ցանցի անդամների հետ` գործողություններն ամփոփելու, ինչպես նաև՝ 2013-ին իրականացվելիք մոնիթորինգային նոր ծրագիրը քննարկելու համար: Ծրագրի նպատակը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և լրագրողների շրջամնում կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը նպաստել էր, […]

Նոր գիրք. Հայաստանում ավետարանական եկեղեցիների պատմությունը

Հայաստանում ավետարանական եկեղեցիների սկզբնավորման պատմությունն ու ներկա տարածվածությունն արդեն ամփոփված է գրքով, որի շնորհանդեսը կայացավ դեկտեմբերի 16-ին «Մետրո» թատրոնում: «Մարտահրավեր` արթնության ընծայահեղման» երեք մասերից բաղկացած գրքի հեղինակ Ամբողջավետարանական քրիստոնյաների եկեղեցու ավագ հովիվ, աստվածաբանության դոկտոր Սամվել Նավոյանը սկսել է աշխատել մի քանի տարի առաջ: «Նախ գրքի առաջին հատվածը, որտեղ ներկայացված է Ավետարական եկեղեցիների պատմությունը հրապարկվեց «Հայաստանի […]