Սեմինար կրոնական հանդուրժողության թեմայով. կրոնի ազատության ոտնահարումը ոչնչով չի տարբերվում մարդու իրավունքների մյուս խախտումներից

Հայաստանի կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները հիմնականում խուսափում են լրատվամիջոցների ու լրագրողների հետ շփումներից` նրանց անհանդուրժողականության, փաստերը խեղաթյուրելու ու իրենց հրապարկումներում կազմակերպությունների ներկայացուցիչներին վիրավորելու պատճառով: Հայաստանում գործող լրագրողների շրջանում կրոնական հանդուրժողականության զարգացման ու կրոնական կազմակերպությունների իրավունքների պաշտպանության նպատակով Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դեկտեմբերի 7-9-ը Ծաղկաձորում «Իրավունք և հանդուրժողականություն» թեմայով դասընթաց էր կազմակերպել: Սեմինարը վարում էին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի […]

Ամարյանը կեղծում է փաստերը

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Ամարյանը զրպարտում է Եհովայի վկաներ կազմակերպության ներկայացուցիչներին, երբ ասում է, որ նրանք հրաժարվել են այլընտրանքային ծառայությունից առաջարկվող աշխատանքի պատճառով` նշում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Դեկտեմբերի 3-ին Տեսակետ մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ամարյանն ասել է, որ Եհովայի վկաները հրաժարվում են […]