Վերջապես այլընտրանք. Եհովայի վկաները բարեխնամ ծառայության են անցել

Բանտից ազատված և այլընտրանքային ծառայության անցած 20 Եհովայի վկաներից երկուսը Նորքի տուն ինտերնատում խնամում են տարեց մարդկանց և աշխատում շինարարությունում: «Մեր էրեխեքը մեզ շատ օգտակար են, ինչ ասես կանեն, սաղ շրջապատը մաքրել են, շատ լավ տղաներ են»,-ասում է ինտերնատի բնակիչ Մարուսյա Սարգսյանը: Զիվորական ծառայությունից հրաժարվելու համար երկուս ու կես տարվա ազատազրկման դատապարտված 20-ամյա Դավիթ Առաքելյանը և […]

Հավատացյալ դերասանները թիրախ. «Կուզեք կտրեք, կուզեք կոտրեք, իմ արմատները երկնքում են»

Այն ինչ երկու դերասանների կյանքի իմաստն է ու երջանկությունը, դարձել է ռեակցիոն խմբերի ու մամուլի հարձակման թիրախը: Երկու տարբեր սերունդների դերասաններ Աննա Էլբակյանը և Արսեն Գրիգորյանը Ավետարանական հավատքի «Ռեմա» եկեղեցու անդամներ են: Հայաստանի հոգեգալստական եկեղեցուց ճյուղավորված Ռեման ստեղծվել է 2000 թ., պետական գրանցում ստացել 2006-ին:  1000 անդամ ունեցող եկեղեցին համայնքներ ունի  Երևանում, Արտաշատում, Մասիսում, Ստեփանակերտում […]

Տեր-Պետրոսյանի իշխանությունն ամենադաժանն էր. երեք նախագահների ընձեռած խղճի ազատությունը

Կրոնագետներն ու Հայաստանում խղճի ազատության փորձագետները, գնահատելով երկրում անցած 23 տարիներին դավանանքի ազատության վիճակը, ասում են, որ կրոնական խմբերի համար վատագույն ժամանակը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարության շրջանն էր: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության ժամանակահատվածը գնահատվում է համեմատաբար խաղաղ ու հանդուրժող: Իսկ Սերժ Սարգսյանի նախագահության փուլը` ավելի համակարգված անհանդուրժողականությամբ: Կրոնագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Լուսյանն […]

Հավատով վերադարձածները. «ի՞նչ օգուտ եթե դուռը փակել ես…»

Հայաստանից արտագաղթի հեղեղի հոսանքին հակառակ ուղղությամբ «լողացին» Ռոզա Արղամանյանը և Արսեն Շումովիչը, ովքեր 20 տարուց ավել դրսում ապրելուց հետո վերադարձել են իրենց ծննդավայր Երևան մշտապես ապրելու որոշումով(վերջին վեց տարում Հայաստանից հեռացել է մոտ 200 հազար մարդ): Նրանց Հայաստան է բերել ազգային ինքնությունն ու հավատը: Նրանք երկուսն էլ  «Կյանքի խոսք» եկեղեցու հավատացյալներ են: Հայաստանում ամենամեծ եկեղեցու […]

Կրոնական շարժառիթով տապալված գիտական աշխատանք. եկեղեցին միջամտում է գիտությանը

  Մանկավարժականի նախկին դասախոսը չի պատրաստվում կրկին պաշտպանել իր թեկնածուական ատենախոսությունը, քանի որ համոզված է` աշխատությունը գիտխորհորրդը դատում է ոչ թե դրանում արծարծված գաղափարների հիման վրա, այլ իր կրոնական համոզմունքների, քանի որ խորհրդի աշխատանքին միջամտել են Հայ առաքելական եկեղեցու հեղինակություններ: «Այս մասին ես տեղեկացել եմ որոշակի աղբյուրներից»,- ասում է 40-ամյա Արմինե Դավթյանը իր` «Ավագ դպրոցականների […]

Կրկնամկրտությունը միջեկեղեցական կոնֆլիկտի առարկա

Հայ ավետարանական եկեղեցիները, փորձելով ստեղծել համերաշխության մթնոլորտ, հաճախ են Հայ առաքելական եկեղեցին «Մայր եկեղեցի» և «Քույր եկեղեցի» անվանում: Մինչդեռ, Հայ առաելական եկեղեցին նրանց «Քույր եկեղեցի» երբեք չի անվանում, միևնույն ժամանակ հաճախ նրանց մեղադրում է իրենց մկրտությունը ստացած անձանց կրկին մկրտելու համար: Ավետարանականներն էլ` փորձում են ժխտել դա: Մի այդպիսի բանավեճի օրինակ է 2013-ի ամռանը Արմենիա […]

Կրիշնայականները. նրանք, ովքեր դիմացան փորձություններին

20 տարի անց Երևանում 2013-ի սեպտեմբերին կրիշնայականները կրկին «հարե նամ» կատարեցին, երբ հարե կրիշնա մանտրան արտասանելով, թմբուկ ու ծնծղա զարկելով քայլում են հասարակական վայերում: Նրանք քայլեցին Աբովյան փողոցով, իջան հրապարակ, լճի կողքը չորս անգամ պտտվեցին: Երթը արտոնված էր Երևանի քաղաքապետարանի կողմից: Վերջին անգամ նրանք Հարենամ էին արել 1990-ականների սկզբին: Հարենամը Կրիշնայականների հրապարակային գործունեության երեք ձևերից […]

Թեժանում է կրոնական անհանդուրժողականությունը

Աշունը հայաստանյան կրոնական կազմակերպությունների դեմ ստորագրահավաքներով, պայքարի կոչերով, անգամ հարձակումներով սկսվեց, ինչը փորձագետները վտանագավոր են գնահատում: Դեռ սեպտեմբերի սկզբին կորնական կազմակերպությունների դեմ ելույթներում խոսվել էր, թե արեւմուտքում որոշ բացասական համբավ ունեցող «Քրիստոնեական միջազգային ընտանիք» կազմակերպությունը Հայաստան է եկել եւ կոչեր էին եղել կրոնական կազմակերպությունների դեմ պայքարի անհրաժեշտության մասին: Ամսվա վերջին արդեն` սեպտեմբերի 19-ին, առաջին հայտարարության […]

Լեւոն Պարտագճյան. ես զգում եմ խտրականություն, ես ազատ չեմ զգում

Երեւանի ավետարանական եկեղեցին գործում է 1995 թվականից, մինչդեռ նրա հիմնադիր, Աստվածաբանության դեկտոր, վերապատվելի Լեւոն Պարտագճյանը Հայաստան է եկել 90-ականների սկզբին: Ասում է` դժվար ժամանակ եկավ ծառայելու հայրենիքին ու տեսավ, որ մարդկանց հոգիները սնունդի կարիք ունեն: Քսան տարի անց` նրան արգելեցին բարեգործությամբ զբաղվել, սակայն, դա հուսահատվելու պատճառ չդարձավ: 59-ամյա ավետարանական հովիվը ծնվել է Սիրիայում, աշխատել է Լիբանանում […]

Ամառը «Շիին Շողիկ» ճամբարում

2013 թվականի հուլիսին Հայաստանյայց ավետարանական եկեղեցու հովիվ Արմեն Միքայելյանն ու «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը ասուլիսի ժամանակ անդրադարձել էին Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում անցած տարի սեռական դաստիարակության վերաբերյալ դասընթացին, քննադատելով այն ու նշելով , որ այդ դասընթացների անվան տակ ցուցադրվել են «պոռնոֆիլմեր, կանանց եւ տղամարդկանց մերկ մարմիններ»: Հարցի վերաբերյալ Միքայելյանը […]