Միայն առաքելական. այլադավան եկեղեցիների կառուցումը պետությունը խոչընդոտում է

Եկեղեցիներ կառուցելու` օրենսդրորեն Հայ առաքելական եկեղեցուն պատկանող մենաշնորհը Հայաստանում օրինականորեն գործող կրոնական կազմակերպությունները խտրականություն են համարում: Թեպետ օրինական արգելք գոյություն չունի, սակայն «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածը եկեղեցիներ կառուցելու մենաշնորհ է տալիս Հայ առաքելական եկեղեցուն, որը կարող է «կառուցել նոր եկեղեցիներ, գործող դարձնել իրեն պատկանող պատմական հուշարձան-եկեղեցիները ինչպես հավատացյալների խնդրանքով, այնպես […]

Անհանդուրժողականությունից օգտվողները. կրոնական հալածանքի անվան տակ ապաստան են հայցում

Կրոնական խտրականությունը նպաստում է, որ Հայաստանից արտագաղթողները դա որպես պատրվակ օգտագործեն որպես փախստական` ապաստարան հայցելու համար: Այս մասին կրոնական որոշ կազմակերպություններ տեղեկացել են, երբ վերջին տարիներին նրանց սկսել են դիմել տարբեր երկրներից` պարզելու, արդյոք  հալածյալ ներկայացող ինչ-որ անձինք իրենց կազմակերպության հետեւորդ են, թե` ոչ: «Միտումներին հետեւելով` ես տեսնում եմ, որ թե ԱՄՆ-ում, թե եվրոպական երկրներում հիմա […]

Առաքելական եկեղեցու փռած ասֆալտները. մինչդեռ այլադավանները զրկված են բարեգործությունից

2,67 մլրդ դրամի(մոտ 6, 46 միլիոն դոլար) բարեգործական աշխատանքներ է իրականացրել Հայ առաքելական եկեղեցին 2012 թվականին, այն դեպքում, երբ Հայաստանում գրանցված կրոնական այլ կազմակերպություններն իրենց կառույցներից դուրս բարեգործությամբ զբաղվելու իրավունք անգամ չունեն, քանի որ բարեգործությունը Հայ առաքելական եկեղեցու մենաշնորհն է: Հայաստանի կառավարության հրապարակած տվյալների համաձայն` անցած տարվա ընթացքում Հայ առաքելական եկեղեցու իրականացրած բարեգործական 18 ծրագրերից 17-ը […]

Խղճի ազատության դեմ. նոր նախագիծ նոր ճնշումներով

«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը, դրական փոփոխություններ նախատեսելով հանդերձ, որոշակի խնդիրների չի անդրադառնում ու միաժամանակ նոր մարտահրավերներ է առաջացնում` եզրակացրել են Հայաստանի հելսինկյան կոմիտեում կազմակերպված քննարկմանը ներկա կրոնական 4 կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Նախագծի դրական միտումներից է կրոնական կազմակերպությունները գրանցելու համար անդամների թվի կրճատումը, անրահաժեշտ 200-ի փոխարեն  նախագծով 25 է, […]

Եթե զույգերից մեկը հայ չէ. պսակադրության դժվարություն Հայ առաքեական եկեղեցում

Երբ ազգությամբ հայ Արմինեն ու ազգույթամբ լատիշ Լայմդոցը որոշեցին ամուսնանալ Հայաստանում ու իրենց պսակը օրհնել Նորավանքում, նրանք չին պատկերացնում, թե իրենց ինչ անակալկալ է սպասում` հենց ամուսնության օրը նրանք Լայմդոցը ստիպված էր հրաժարվել իր կաոթլիկ դավանանքից ու դառնալ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, այլապես պսակադրությունը տապալվելու էր: Ազգությամբ հայ Արմենի ու ազգությամբ լեհ Բեատայի պսակադրությունը մի […]

Վավերագրական ֆիլմը ներկայացնում է խղճի հիման վրա զինծառայությունից հրաժարվող Եհովայի վկաների տանջանքները

«Սպասում» վավերագրական ֆիլմը պատմում է սեփական համոզմունքների համար բանտերում հայտնված երիտասարդների մասին: Լրագրող Վահան Իշխանյանի նոր ֆիլմի հերոսները «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության երիտասարդներ են, որոնց կրոնական համոզմունքները թույլ չեն տվել ծառայել զինված ուժերում, ինչի համար էլ ազատազրկման են դատապարտվել: Նրանց կյանքը բացում է հասարակությունում փակ թեմաներ, որ հեշտ ընտրություն չէ այն, ինչն արհամարհանքով «աղանդ» են […]

«Հայ եկեղեցու պատմությունը» դպրոցներում կրոնական քարոզչություն է

Հանրակրթական դպրոցներում պարտադիր առարկաների ցանկում ընդգրկված եւ արդեն տաս տարի դասավանդվող «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան  քննադատում են  փորձագետներ, կրոնագետներ, ովքեր համարում են, որ առարկայի անվան տակ դպրոցներում իրականացվում է հայ առաքելական եկեղեցու քարոզչությունը, ինչը մարդու իրավունքների կոպիտ խախտում է: «Դասագիքրը  պատրաստեցին  հապշտապ ու ներմուծեցին դպրոց առանց մանկավարժա-հոգեբանական, իրավական  հիմքերի  ուսումնասիրության: Առաքելական եկեղեցու պատմության դասագիրքը ամբողջական […]

Յոգայով զբաղվողներին հաճախ դահլիճ չեն տրամադրում

Հայաստանում որոշ մարդիկ յոգան դիտարկում են որպես սովորական կրոնական ուղղություն` երբեմն այն որակելով որպես աղանդ, ինչի հետևանքով յոգայով զբաղվողների առջև փակվում են դռներ եւ երբեմն հնչում են քննադատական արտահայտութուններ: Արարատի «Զոդ» զորամասի հոգևոր առաջնորդ Տեր Համբարձում քահանա Դանիելյանը իր կայքում տեղադրում է նյութեր,  որոնք քննադատում են այն կրոնական ուղղությունները որպես աղանդ: Կայքը դրանց թվին է […]

Պատգամավորները ընդդեմ այլընտրանքային ծառայության

Մինչդեռ Եվրոպան Հայաստանի` Եվրանմիությանն անդամակցության ճանապարհին ակնկալում է երկրում խղճի ազատությունը երաշխավորող օրենսդրության ընդունումը, Հայաստանի պատգամավորները քիչ թե շատ դրական գնահատված օրինագիծը բացասական են համարում, իսկ դատարանները ազատազրկման են դատապարտում բանակում ծառայությունից հրաժարվող կրոնական կազմակերպությունների անդամներին: Փետրվարի վերջին օրը Ազգային ժողովում պատգամավորների մեծամասնության դժգոհության մթնոլորոտում ընթացած բուռն քննարկումից հետո «Այլընտրանքային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու […]

Դալմայի այգու տեղը. տաճարներ հավատի՞, թե՞ ցուցադրության համար

Հայաստանի մայրաքաղաքում Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնած՝ համաշխարահային կրոնները նշանավորող եկեղեցիների կառուցման ծրագիրն անիրատեսական են համարում թե բնապահպանները, թե ճարտարապետները: Իր պաշտոնական կայքում քաղաքապետարանն առաջարկում է քաղաքաշինության բնագավառում ներդրումային ծրագրեր իրականացնող սուբյեկտներին մասնակցել Երեւանի Դալմայի այգիներին հարակից տարածքում կառուցվող «Նոյլենդ» հսկայածավալ քաղաքաշինական ծրագրին: Ըստ տեխնիկական նկարագրի` նախատեսվում է «Նոյան տապան» լեգենդին համապատասխան թեմատիկ այգու կառուցում, որտեղ նաեւ […]