Լեւոն Պարտագճյան. ես զգում եմ խտրականություն, ես ազատ չեմ զգում

Երեւանի ավետարանական եկեղեցին գործում է 1995 թվականից, մինչդեռ նրա հիմնադիր, Աստվածաբանության դեկտոր, վերապատվելի Լեւոն Պարտագճյանը Հայաստան է եկել 90-ականների սկզբին: Ասում է` դժվար ժամանակ եկավ ծառայելու հայրենիքին ու տեսավ, որ մարդկանց հոգիները սնունդի կարիք ունեն: Քսան տարի անց` նրան արգելեցին բարեգործությամբ զբաղվել, սակայն, դա հուսահատվելու պատճառ չդարձավ: 59-ամյա ավետարանական հովիվը ծնվել է Սիրիայում, աշխատել է Լիբանանում […]

Ավետարանական Արմեն Գրիգորյան. հայ են բոլորը անկախ հավատից ու դավանանքից

47-ամյա Արմեն Գրիգորյանը ավետարանիչ է, Աբովյանի հայ ավետարանական մկրտական քրիստոնյաների եկեղեցու հոգեւոր հովիվն է: 1988 թվականին Աստվածաշունչ գտնելու համար այցելել է Նար-Դոս 90 հասցեում գտնվող Երեւանի հայ ավետարանական մկրտական քրիստոնեական եկեղեցի ու մինչ օրս էլ այդ եկեղեցու հետեւորդն ու դավանանքը տարածողն է: Կինը մահացել է 24 տարի առաջ դստեր ծնունդի ժամանակ, որից հետո Գրիգորյանի կյանքն […]

Արմեն Լուսյան. եկեղեցի-պետություն հարաբերությունների երեք փուլ ենք ունեցել

Կրոնագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Լուսյանի «Պետություն–եկեղեցի հարաբերությունները ժամանակակից Հայաստանում. իրավիճակը եւ զարգացման հեռանկարները» աշխատությունն առաջին անգամ ամփոփ ներկայացնում է անկախ Հայաստանում եկեղեցի–պետություն հարաբերությունները, վեր հանում խնդիրներն ու լուծումներ առաջարկում:  Լուսյանը, ով նաեւ «Կյանքի խոսք» եկեղեցու մամլո խոսնակն է, հետբուհական կրթությունը ստացել ու ատենախոսությունը պաշտպանել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայում: Մինչ […]

Բնապահպան ակտիվիստի հայացքները` թիրախ. սպառնալիքները շարունավում են

26-ամյա Բայանդուր Պողոսյաննի անունը հայտնվեց հասարակության ուշադրության կենտրոնում, 2012-ի ձմռանը  երբ նա պայքարում էր Մաշտոցի պուրակում խանութներ կառուցելու դեմ: Իշխանության պաշտպան լրատվամիջոցները նրա պայքարը վարկաբեկելու համար Բայանդուրի դեմ հարձակում սկսեցին օգտագործելով , որ նա իր բլոգում գրել է, թե ինքը սատանիստ է: Սոցիալական ցանցերում և ինտերնետի այլ տարաքծներում նրա դեմ իսկական արշավ սկսեց՝ հայոյանքներով և […]

«Աղանդ» բառը շահարկում են, որպեսզի հանրության մեջ վախ և ատելություն ներարկեն

Հարացազրույց հետազոտող, վերլուծաբան Մերի Երանոսյանի հետ Ինչպե՞ս կգնահատեք հայկական օրենսդրությունը խղճի ազատության տեսանկյունից: Կա՞ արդյոք հավասարություն եւմիջազգային իրավական պահանջներին համապատասխանվերաբերմունք Հայաստանում գործող բոլոր կրոնականկազմակերպությունների նկատմամբ: Ընդհանուր առմամբ, իրավական դաշտում մեծ բացեր կան. օրենքները հակասական են և ոչ ամբողջական, լի են ոչ իրավական նորմերով, դրույթները անորոշ են, պետության կողմից անհարկի միջամտության միտումներ էլ կան: Այս թերությունները […]

Էդգար Առաքելյան. «Աթեիզմը անհատական ուղի է, որը հակադրվում է համայնքին»

 30-ամյա, մարքեթինգի մասնագետ Էդգար Առաքելյանը աթեիստ է,  նա Ֆեյսբուքում Հայաստանյայց աթեիստների միություն հակակղերական դաշինք խմբի հիմնադիրն է, որն արդեն համախմբել է աստծու գոյությանը գիտակցված չհավատացող 150 մարդու:  Ինչու՞ աթեիստ: Արդյոք աթեիստ են Ձեր ծնողները: Եթե այո, արդյո՞ք դա է իր ազդեցությունն ունեցել, եթե ոչ` արդյո՞ք ինչ-որ կրոնի հետեւորդ էիք, ինչու՞ եւ ինչպե՞ս հրաժարվեցիք կրոնից: Որքա՞ն […]

Սամվել Նավոյան. շատ հաղորդումներ ոչ հանդուրժող տրամադրություններ են ստեղծում

Մոտ 200 հետեւորդ ունեցող «Հայաստանի ամբողջաավետարանական քրիստոնյաների եկեղեցու» հովիվ վերապատվելի դոկտոր Սամվել Նավոյանը 65 տարեկան է ու կյանքի կեսից ավելին՝ 45 տարի՝ ավետարանական եկեղեցու ջատագովն ու անդամն է: ԵՊՀ Մեխմաթ ֆակուլտետի շրջանավարտը դեռեւս ուսանողական տարիներից ավետարանական հավատքի հետեւորդ է եղել, խորհրդային տարիներին հալածանքների է ենթարկվել իր կրոնական հայացքների համար, սակայն դիմակայել է դժվարություններին ու այսօր արդեն […]