Ակտիվիստը պահանջում է եկեղեցու ֆինանսական հաշվետվություն

Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ ղեկավար Ստեփան Դանեիլյան Lragir.am-ին ասել է, որ կառավարությունն անընդհատ նորանոր արտոնություններ է տալիս եկեղեցուն, որոնք տարածվում են ինչ-որ բիզնես գործունեությունների վրա: «Ժամանակն է, որ Աստծո ծառաները նույնպես ֆինանսական հաշվետվություններ լրացնեն», ասել է նա: Որպես օրինակ քննարկվում է Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի բիզնեսի հետ կապերը, ով, ըստ […]

Սաքունց. Սերժ Սարգսյանը էթնոկենտրոն վերաբերմունք ունի հավատին

Մարդը չի ծնվում կրոնական պատկանելությամբ, իսկ Սերժ Սարգսյանը «ճակատագրի բերումով» ձեւակերպումն է տալիս կաթոլիկ, մահմեդական կրոնների հետեւորդներին, կարծես, առաքելական կրոնին հետեւելը ճակատագրի բերումով չէ՝ մեկնաբանում է  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ Սերժ Սարգսյանի՝ «Անդին» ամսագրում հրապարակված հարցազրույցը: Բացառիկ անվանված հարցազազրույցում երկրի նախագահը կարեւորում է հայերի՝ ազգային ինքնությունն ու նշում, որ կարեւոր չէ, […]

Ինչի՞ համար էր անկախությունը. մի վերացած համայնքի պատմություն

Ես գիտեի թե Հայաստանը հենց անկախանա կհայտնվենք մի երկրում ուր մարդուն մտածելու համար չեն բռնի, մարդիկ կսկսեն ազատ ապրել, որ անկախությունը մեր՝ հայերի ազատության համար ա, ու էլ ոչ ոք չի կարա ասի՝ դու կրիշնայական պիտի չլինես, իսկ դու էլ հիսունական կամ Եհովայի վկա, առաջ սաղդ կոմունիստ էիք, հիմա՝ պիտի լինեք առաքելական: Իմ համոզմունքը հորիցս […]

Ազգի թշնամի են այն կարճամիտ ազգասերները, որ առաքելական եկեղեցուց դուրս հայ չեն ճանաչում

Հայությունը սեղմռտել ու մտցնել մի նեղ տուփի մեջ` վրան գրված առաքելական, իսկ ով չտեղավորվեց մեջը, դուրս շպրտել անունը դնելով քայքայիչ: Հայությանը տուփի մեջ տեղավորելու աշխատանքները աշխուժացան մանավանդ ձախողված վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակաշրջանում, երբ տնտեսության փլուզումը աներևույթ դարձնելու համար նա առաքելական կրոնականության պրոպագանդային զարկ տվեց: Աջուձախ հայտնվել են ինչ-որ դեմքեր` բլոգեր ու «քայքայիչ» հկ-ներ, որոնք կյանքում […]