«Նրանք էլ մեզ նման մարդիկ են». ծրագիրը նպաստել է կրոնական հանդուրժողականության բարձրացմանը

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի անդամները հանդիպեցին «Քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվամիջոցների համագործակցության ապահովումը Հայաստանում՝ մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի համար» ծրագրի մասնակիցների և մարզային ցանցի անդամների հետ` գործողություններն ամփոփելու, ինչպես նաև՝ 2013-ին իրականացվելիք մոնիթորինգային նոր ծրագիրը քննարկելու համար: Ծրագրի նպատակը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և լրագրողների շրջամնում կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը նպաստել էր, […]

Պաշտպանության նախարարության հե՞տ, թե՞ առանց. այլընտրանքային ծառայության նոր տարբերակը

«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի նախագծում կառավարության նախաձեռնած փոփոխությունների որոշ կետեր մտահոգում են, թե՛ Եհովայի վկաներ կազմակերպության ներկայացուցիչներին, թե՛ իրավապաշտպանների ու միջազգային կառույցներին: Կառավարությունն ակնկալում է, որ օրենքի փոփոխությամբ կկարողանա շտկել Եհովայի վկաների` ծառայության, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարա(ՄԻԵԴԵ) Հայաստանի դեմ ներկայացված բազմաթիվ հայցերի խնդիրը: «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում փոփոխության արդյունքում, կարծում եմ, հնարավոր կլինի հասնել […]

Նոր գիրք. Հայաստանում ավետարանական եկեղեցիների պատմությունը

Հայաստանում ավետարանական եկեղեցիների սկզբնավորման պատմությունն ու ներկա տարածվածությունն արդեն ամփոփված է գրքով, որի շնորհանդեսը կայացավ դեկտեմբերի 16-ին «Մետրո» թատրոնում: «Մարտահրավեր` արթնության ընծայահեղման» երեք մասերից բաղկացած գրքի հեղինակ Ամբողջավետարանական քրիստոնյաների եկեղեցու ավագ հովիվ, աստվածաբանության դոկտոր Սամվել Նավոյանը սկսել է աշխատել մի քանի տարի առաջ: «Նախ գրքի առաջին հատվածը, որտեղ ներկայացված է Ավետարական եկեղեցիների պատմությունը հրապարկվեց «Հայաստանի […]

Սեմինար կրոնական հանդուրժողության թեմայով. կրոնի ազատության ոտնահարումը ոչնչով չի տարբերվում մարդու իրավունքների մյուս խախտումներից

Հայաստանի կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները հիմնականում խուսափում են լրատվամիջոցների ու լրագրողների հետ շփումներից` նրանց անհանդուրժողականության, փաստերը խեղաթյուրելու ու իրենց հրապարկումներում կազմակերպությունների ներկայացուցիչներին վիրավորելու պատճառով: Հայաստանում գործող լրագրողների շրջանում կրոնական հանդուրժողականության զարգացման ու կրոնական կազմակերպությունների իրավունքների պաշտպանության նպատակով Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դեկտեմբերի 7-9-ը Ծաղկաձորում «Իրավունք և հանդուրժողականություն» թեմայով դասընթաց էր կազմակերպել: Սեմինարը վարում էին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի […]

Ամարյանը կեղծում է փաստերը

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Ամարյանը զրպարտում է Եհովայի վկաներ կազմակերպության ներկայացուցիչներին, երբ ասում է, որ նրանք հրաժարվել են այլընտրանքային ծառայությունից առաջարկվող աշխատանքի պատճառով` նշում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Դեկտեմբերի 3-ին Տեսակետ մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ամարյանն ասել է, որ Եհովայի վկաները հրաժարվում են […]

«Խաչատրյանն ու մյուսները ընդդեմ». 17 հոգու անօրինական կալանվորելու համար Հայաստանը պարտվեց

Ջութակի ուսուցիչ Հայկ Խաչատրյանը հպարտությամբ չի պատմում մի քանի օր առաջ Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանում իր պետության դեմ տարած հաղթանակի մասին. «Այնպես չէ, որ ինձ հաճելի է, որ պետությունը ինձ գումար է վճարելու: Սակայն, կարևոր է,  որ Հայաստանում հարգվեն մարդու ազատությունն ու իրավունքները»,- ասում է Եհովայի վկա Հայկը, ով 2006 թվականին դիմել էր Մարդու իրավունքների […]

Ազգի թշնամի են այն կարճամիտ ազգասերները, որ առաքելական եկեղեցուց դուրս հայ չեն ճանաչում

Հայությունը սեղմռտել ու մտցնել մի նեղ տուփի մեջ` վրան գրված առաքելական, իսկ ով չտեղավորվեց մեջը, դուրս շպրտել անունը դնելով քայքայիչ: Հայությանը տուփի մեջ տեղավորելու աշխատանքները աշխուժացան մանավանդ ձախողված վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակաշրջանում, երբ տնտեսության փլուզումը աներևույթ դարձնելու համար նա առաքելական կրոնականության պրոպագանդային զարկ տվեց: Աջուձախ հայտնվել են ինչ-որ դեմքեր` բլոգեր ու «քայքայիչ» հկ-ներ, որոնք կյանքում […]