«Համայնք և երկիր» գրքի շնորհանդեսը

«Համայնք և երկիր» գրքի շնորհանդեսըՀուլիսի 4-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» գրքի շնորհանդեսն ու ասուլիսը, որի ժամանակ գրքի խմբագիր ու հեղինակ, լրագրող Վահան Իշխանյանն ու համահեղինակներ սոցիոլոգ Մերի Երանոսյանն ու լրագրող Սառա Խոջոյանը ներկայացրին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրականացրած ծրագրի նպատակն ու արդյունքները:

«Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրությունը» ներկայացնում է Հայաստանում խղճի ազատության օրենսդրական խոչընդոտները, միջկրոնական հարաբերությունները, իշխանության ու հասարակության կրոնական անհանդուրժողականության դրսեւորումները, դրա հետեւանքները, այդ անհանդուրժողականությունից խոցված մարդկանց պատմությունները, նաեւ վերջին 5 տարիներին խղճի ազատության վերաբերյալ արված տարբեր հետազոտությունների հանրագումարը:

Խոսելով գրքի մասին՝ Վահան Իշխանյանը ներկայացրեց այն խնդիրները, որոնց բախվում են կրոնական այս կամ այն խմբի մարդիկ՝ շեշտելով, որ հենց այս մարդիկ են եղել ծրագրի ուշադրության առարկան: «Մի ամբողջ հոդված նվիրված է խղճի ազատության մասին օրենսդրությանը», – նշեց Իշխանյանը:

Ներկայացնելով ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունը՝ Մերի Երանոսյանը նշեց, որ որ ոչ առաքելական կրոնական համայնքների հանդեպ վերաբերմունքը ԶԼՄ-ներում անցած մի քանի տարում ավելի հանդուրժող է դարձել»:

«Հոգեորսություն տերմինը չպետք է տեղ գտնի օրենսդրությունում, մինչդեռ այն կա, թեև ՀՀ արդարադատության նախարարությունը վստահեցնում է, որ այդ տերմինը չի լինի նորնախագծում»,- խոսելով օրենսդրական առաջարկությունների մասին՝ հավելեց նա:

Լրագրող Սառա Խոջոյանն անդրադարձավ Հայ առաքելականի եկեղեցու վերաբերյալ լրատվամիջոցների հարցին ու ընդգծեց.

«Մենք փորձել ենք չառանձնացնել Առաքելական եկեղեցին մյուս եկեղեցիներից և դա փորձել ենք ներկայացնել նաև մեր հոդվածներում»:

Ասուլիսի ձայնագրությունը կարող եք տեսնել այստեղ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *