Ակտիվիստը պահանջում է եկեղեցու ֆինանսական հաշվետվություն

Ստեփան Դանիելյան. ժամանակն է, որ Աստծո ծառաները նույնպես ֆինանսական հաշվետվություններ լրացնեն:
Ստեփան Դանիելյան. ժամանակն է, որ Աստծո ծառաները նույնպես ֆինանսական հաշվետվություններ լրացնեն:

Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ ղեկավար Ստեփան Դանեիլյան Lragir.am-ին ասել է, որ կառավարությունն անընդհատ նորանոր արտոնություններ է տալիս եկեղեցուն, որոնք տարածվում են ինչ-որ բիզնես գործունեությունների վրա:

«Ժամանակն է, որ Աստծո ծառաները նույնպես ֆինանսական հաշվետվություններ լրացնեն», ասել է նա:

Որպես օրինակ քննարկվում է Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի բիզնեսի հետ կապերը, ով, ըստ ակտիվիստի, վաղուց հասարակության ուշադրության կենտրոնում է իր հարստության համար եւ վարկաբեկում է եկեղեցին:

«Եթե կա կոնկերտ մարդ` Կճոյան ազգանունով, անկախ իր մասնագիտությունից, եթե նա կատարել է հանցագործություններ, անօրինական գործողություններ է կատարել, նա պետք է պատժվի»,-  Lragir.am-ին ասել է Դանիելյանը:

Հետք պարբերականի հրապարակմամբ Կճոյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ օֆշորում կամզմակերպության հաշիվ ունի:

Կճոյանի` Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ լինելը, ըստ Դանիելյանի, ավելի է բարդացնում իրավիճակը. Կուսակրոն քահանան Աստծո առաջ ուխտ ունի`պահպանել իր կուսությունը, լինել ողջախոհ, ապրել համեստ կյանքով` աղքատության մեջ: Խախտելով այդ կանոնները, Դանիելյանի խոսքով, Կճոյանը վարկաբեկում է ոչ միայն իրեն, այլեւ ողջ եկեղեցին.

«Ինչպես պետական պաշտոնյաները, այնպես էլ Աստծո ծառաներն անհասկանալի աղբյուրներից եկամուտներ ունեն, համենայնդեպս դա է հուշում նրանց վարած կյանքը»:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *