Միջմշակութայն երկխոսություն Երևանում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս. ժամանակակից աշխարհում հաճախ են աղավաղվում հավասարության ու ազատության չափանիշները: Լուսանկարը՝www.armenianchurch.org-ի:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս. ժամանակակից աշխարհում հաճախ են աղավաղվում հավասարության ու ազատության չափանիշները: Լուսանկարը՝www.armenianchurch.org-ի:

Ժամանակակից աշխարհում հաճախ են աղավաղվում հավասարության ու ազատության չափանիշները` դրանով իսկ վտանգելով միջմշակութային երկխոսության իրական արժեքն ու կրոնական ազատության ճիշտ ընկալումը՝  իր խոսքում նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը  «Կրոնի ազատությունը արդի աշխարհում. մարտահրավերներ ու երաշխիքներ» խորագրով համաժողովին:

Սեպտեմբերի 2-3-ին անցկացվող երեւանյան համաժողովը Եվրոպայի Խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013-ի հանդիպումն է եւ տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում: Մասնակցում էին ԵԽ անդամ երկրները ներկայացնող բարձրաստիճան հոգեւորականներ, Հայ Առաքելական եկեղեցու, կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիների, մուսուլմանական, հուդայական, բուդդայական դավանանքների կրոնական առաջնորդներ միջազգային եւ հայաստանյան կրոնական եւ հասարակական կազմակերպությունների, ԵԽ տարբեր հաստատությունների եւ քարտուղարության ներկայացուցիչներ, հաղորդում է Արտգործնախարարությունը:

Իր ուղերձում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ էր արել զարգացման նոր փուլ թեւակոխած Եվրոպական քաղաքակրթությանը շարունակել հարգել հնագույն քրիստոնեական արմատներ ունեցող ժողովուրդների մշակութային յուրահատկությունները` բազմազանությունը դիտելով որպես համաեվրոպական հարստություն:

«Հայ ժողովուրդն ու Հայաստանյայց Եկեղեցին դարեր շարունակ մաքառել են՝ պահպանելու իրենց ուրույն հոգեւոր-մշակութային ժառանգությունը, ունեն կրոնական բազմազանությունն ու հանդուրժողականությունը հարգելու հարուստ եւ պատմական փորձառություն»,- ասել է Գագեգին Բ Կաթողիկոսը՝ միաժամանակ ընդգծելով, որ «Հայ Եկեղեցին սերտ հարաբերություններ» ունի այլ հարանվանությունների հետ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

«Էկումենիկ հարաբերությունների զարգացումն Ուղղափառ, Կաթոլիկ, մի շարք բողոքական եկեղեցիների հետ դրա վառ ապացույցն են»:

ahj
«Կրոնի ազատությունը արդի աշխարհում. մարտահրավերներ ու երաշխիքներ» խորագրով համաժողովը տեղի է ունենում սեպտեմբերի 2-3-ը Երեւանում:

Եվրոպական, համամարդկային արժեքների, այդ թվում դրանց կրոնական հարթության, տարածումը Հայաստանի համար եւս պետք է լինի «առաջնային», համաժողովին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը. «Երկխոսության մշակույթը եւ այլ մշակույթները, կրոններն ու ավանդույթները հարգելը միշտ հատուկ է եղել հայ ժողովրդին»:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը կարեւորել է, որ համաժողովին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն եւ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի ներկայացուցիչները հաստատել են Հայաստանի պարտավորությունները կրոնական հանդուրժողականության եւ բազմազանության հարցերում, հաղորդում է newsarmenia.ru կայքը:

«Ինչ վերաբերում է դավանանքի ազատության մասին միջազգային զեկույցին, ապա այնտեղ կա եւ քննադատություն, եւ գովասանք, Հայաստանի դրական ձեռքբերումների գնահատական։ Մենք ընդունում ենք Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ կարգավիճակը, բայց կան ասպեկտներ, որտեղ բարեփոխումների կարիք կա»,– ասել է Հեֆֆերնը, ընդգծելով, որպես խնդիր, մասնավորապես, կրոնական խմբերի քարոզչություն իրականացնելու իրավունքի բացակայությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *