Այլընտրանքային աշխատանքային ծառայության պայմանները հստակեցվում են

Այլընտրանքային ծառայությունից հրաժարված չորս երհովայի վկաների դատավարությունը Սևանում, դեկտեմբեր, 2005թ.: լուս. Վահան Իշխանյանի
Այլընտրանքային ծառայությունից հրաժարված չորս Եհովայի վկաների դատավարությունը Սեւանում, դեկտեմբեր, 2005թ.: Լուս. Վահան Իշխանյանի:

Այլընտրանքային աշխատանքային ծառայության պայմանները աստիճանաբար հստակեցվում են: Սեպտեպբերի 19-ի նիստում Կառավարությունը սահմանել է այլընտրանքային աշխատանքային ծառայողին վճարվող փոխհատուցման չափը եւ վճարման կարգը:

Ըստ կառավարության աշխատանքային ծառայության անցած այն մարդիկ, որոնք ծառայությունը կանցնեն բնակության վայրից ավելի քան 30 կմ հեռու, կստանան դրամական փոխհատուցում համաձայն վարձակալության պայմանագրում նշված գումարի, սակայն ոչ ավելի, քան 30 000 դրամ:

ՎարչապետՏիգրան Սարգսյանն իր ելույթում ընդունել է, որ Հայաստանում առաջին անգամ ձեւավորվել է այլընտրանքային ծառայության ամբողջական օրենսդրական դաշտը, եւ աշնանային զորակոչը պետք է ցույց տա, թե ինչպես է այն կիրառվում: «Անհրաժեշտ է աչալուրջ լինել, որպեսզի այս բնագավառում լրացուցիչ ռիսկեր չունենանք, քանի որ այսպիսի աշխատանքի փորձ չունենք»,- նշել է վարչապետը:

«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի կիրառումը ոչ միայն Հայաստանի` եվրոպական կառույցների առջեւ ստանձնած պարտավորություններով է պայմանավորված, այլեւ` «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության` ծառայությունից հրաժարվելու պատճառով դատապարտված անձանց Եվրոդատարանում Հայաստանի դեմ հաղթանակների մեծացող թվով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *