Բուռն արձագանք. Հայ եկեղեցու քահանան աթեիստներին հայ չի համարում

Հադված 27 հաղորդման ժամանակ Ասողիկ քահանա Կարապետյանը հայտարարել է. «Աթեիստ հայը հայ չէ»:
Հադված 27 հաղորդման ժամանակ Ասողիկ քահանա Կարապետյանը հայտարարել է. «Աթեիստ հայը հայ չէ»:

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի թանգարանների ու արխիվների տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանի՝ 6 ամիս առաջ Երկիր Մեդիա հեռուստաընկերությամբ ասած «հայ կաթոլիկն ու հայ աթեիստը հայ չեն» հայտարարությունը հանգստյան օրերին Յութուբով տարածվելուց հետո համացանցում բուռն արձագանք ստացավ:

Հայտարարությունը արված էր «Հոդված 27» հաղորդաշարի՝ «Կրոնն ընդդեմ գիտության» թեմայով հաղորդման ժամանակ:

Ընդվզողներից ակտիվ էին հենց հայ աթեիստները, ովքեր էլ Յութուբի «Հայ Աթեիստ» հաշվից տարածել էին հաղորդման այդ հատվածը ու «Հայաստանեայց Աթեիստների Միություն» հակակղերականների դաշինք» ֆեյսբուքյան խմբում քննարկում ծավալել: Աթեիստները նույնիսկ պահանջում են, որ Տեր Ասողիկը ներողություն խնդրի իրենցից, քանի որ, ըստ նրանց, նա վիրավորել է հայ ազգի մի զգալի մասին ու ազգը պառակտելու փորձ է անում:

Խմբի անդամ, «Քաղաքացիները հանուն աշխարհիկ հասարակության» նախաձեռնության ներկայացուցիչ Արթուր Մինասյանն անգամ մեկնաբանել էր այս հայտարարությունը Newsbook.am կայքի խնդրանքով.

Արթուր Մինասյան. Տեր Ասողիկի հայտարարությունը հակաիրավական է: Լուսնակարը՝ Մեդիա Կենտրոնի:
Արթուր Մինասյան. Տեր Ասողիկի հայտարարությունը հակաիրավական է: Լուսնակարը՝ Մեդիա Կենտրոնի:

«Նախ, հայտարարությունն այդ հակաիրավական է, բայց եթե սա մի կողմ թողնենք ու փորձենք հասկանալ՝ ինչ ասել կուզի Ասողիկը, շատ զավեշտալի բան է ստացվում. փաստորեն, «հայ» ասվածի մեջ նա դնում է ոչ միայն ազգության, այլև՝ կրոնի տարր: Ճիշտ այնպես, ինչպես եզդիների դեպքում է»:

Մինասյանը՝ հետեւություն անելով քահանա Կարապետյանի խոսքերից, ասում է, որ չիզոլացված, կրոնական պայմանականություններից ազատ հայը «գեր-հայ» է:

«Բնական է, որ կոռուպցիայի մեջ թաթախված, փակ, համայնքային-հոտային մտածողությամբ առաջնորդվող հոգեւորականը չի կարող ողջունել չիզոլացված, «գեր-հայ»-ի գոյությունը, քանի որ դրանով հարցականի տակ է դրվում իր իսկ գոյության ֆունկցիոնալ նշանակությունը: Այդ իսկ պատճառով առաջ է քաշվում մաքիավելիական հայտնի սկզբունքին նման «ով մեզ հետ չէ, մեզանից չէ» կարգախոսը»,- նշում է հայ աթեիստը:

Հատկանշական է, որ դեռ ապրիլին, Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հայտարարությունից մեկ շաբաթ անց՝ նույն հաղորդաշարի մեկ այլ՝ «Եկեղեցու մոդեռնիզացում» հաղորդման ժամանակ Տեր Եսայի քահանա Արթենյանը ասել է, որ կրոնով չի որոշվում հայ լինելը, կարծես կանխել ցանկանալով Ասողիկի արած հայտարարության ազդեցությունը:

«Ես ուզում եմ ընդգծել այս հանգամանքն ու ասել, որ Հայ եկեղեցին երբեք չի ասում, որ եթե դու հայ ես, բայց մուսուլման, դու հայ չես, եթե դու հայ ես ու ավետարանական եկեղեցուց, դու հայ չես: Սա պաշտոնական դիրքորոշումն է ուզեք, թե չուզեք»,- նշել է Տեր Եսային:

Ազգագրագետ, կրոնի հարցերով փորձագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանելով տեր Ասողիկի հայտարարությունը, ասում է, որ դա նորություն չէ, այլ «արդեն հազարամյակից ավելի գոյություն ունցող թեզ», որի կյանքի կոչման հատեւանքով հայ ժողովուրդը միլիոնավոր հայեր է կորցրել:

Հրանուշ Խառատյան. հազարամյակից ավելի գոյություն ունցող թեզը միլիոնավոր հայերի է վանել: Լուսանկարը` Civilnet.am-ի:
Հրանուշ Խառատյան. հազարամյակից ավելի գոյություն ունցող թեզը միլիոնավոր հայերի է վանել: Լուսանկարը` Civilnet.am-ի:

«Արեւելյան Հայաստանում Պարսկաստանի քաղաքական թելադրանքներին ենթակա եւ նրանից հովանավորվող հայկական կաթողիկոսությունը մի քանի հարյուրամյակ բյուզանդական Հայաստանի հայերին «հայ չեք լինի՝ քաղկոդոնիկ դառնալով» սպառնալիքներով ամեն ջանք գործադրել է նրանց հայկական ինքնությունը ոչնչացնելու»,- գրում է Խառատյանը՝ նշելով, որ այդ հայերին անվանում էին «հայ-հոռոմ», «ծաթ հայեր»:

«ՀԱԵ-ն [Հայ առաքելական եկեղեցին – խմբ.] ամեն ջանք գործադրեց հայությունից օտարելու հայ մնալու ցանկություն ունեցող հայ քաղկեդոնիկներին… Եթե նույնիսկ նրանք համառորեն հայախոս կամ հայալեզու կրոնական սպասարկում ունեին: Կարդացեք 25. Марр Н.Я., Армяне-халкедониты. Аркаун, монгольское название христиан, в связи с вопросом об армянах халкедонитах, «Кавказский культурный мир и Армения», Ереван, 1995: նրանցից շատ-շատերն իրենց հայ էին գիտակցում ընդհուպ մինչև քսաներորդ դար, չնայած ՀԱԵ-ի բոլոր հետապնդումներին»,- ավելացնում է ազգագրագետը:

Lragir.am կայքի վերլուծաբան Հակոբ Բադալյանը «Ով է շշնջացել Ասողիկի ականջին» մեկնաբանության մեջ կարծում է, որ դա ուղղակիրորեն հնչեցնելը կրոնապետության հայտ է, քանի դեռ Մայր Աթոռը ներողություն չի խնդրում:

Հակոբ Բադալյան. Տեր Ասողիկի հայտարարությունը կրոնապետության հայտ է. Լուսանկարը՝ Բադալյանի ֆեյսբուքյան էջից:
Հակոբ Բադալյան. Տեր Ասողիկի հայտարարությունը կրոնապետության հայտ է. Լուսանկարը՝ Բադալյանի ֆեյսբուքյան էջից:

Բադալյանը հետքրքվում է ո՞վ է հայը, ինչպես է սահմանվում ազգային ինքնությունը, ինչպես է այն ձեւակերպվում, ով կամ ինչ կառույց է դա որոշում, արդյոք հայի ով լինելը որոշելը տրվում է ՀԱԵ-ին ու հրատապ համարում քաղաքական, քաղաքակրթական, տնտեսական, սոցիալ-հոգեբանական, պատմա-փիլիսոփայական այս հարցերի պատասխանը գտնելը՝ «նկատի ունենալով ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները, երբ համահայկական պոտենցիալի համախմբումը դառնում է ավելի ու ավելի մեծ անհրաժեշտություն»:

«Օրինակ, աշխարհահռչակ երգիչ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը օրերս՝ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցից առաջ եւ Ֆրանսիայում նրա հետ հանդիպմանը բարձրացրել էր մահմեդական հայերի Հայաստան գալու, Հայաստանում նրանց ընդունելու հարցը: Դրանից հետո հնչում է Ասողիկի խոսքը»,- գրում է վերլուծաբանը:

«Եթե այո, ապա ակնհայտ է, որ տեղի է ունենում հայկական ներուժի ոչ թե բյուրեղացում, այլ նեղացում»,- հավելում է նա:

Բադալյանը ի մի բերելով, կարեւոր է համարում պետության վերաբերմունքը. «Պետությունը, տվյալ դեպքում այսպես ասած աշխարհիկ իշխանությունը լուռ համաձայնությա՞ն է մատնում Ասողիկ քահանայի հայանջատման բանաձեւը, թե՞ դատապարտում է այն, եւ եթե չի սահմանում հայի ինքնության լայն չափանիշ, ապա գոնե դատապարտում է այն նեղացնելու փորձերը»:

Ու մինչ վերլուծաբանը գրում է, որ առայսօր իշխանությունն ու եկեղեցին գործել են ուս-ուսի, Արմենիա հեռուստաընկերությունը կրոնական խնդիրների համակողմանի լուսաբանման շրջանակներում «Մարդկային գործոն» հաղորդման եթերում Նազենի Հովհաննիսյանի շուրթերով ասում է.

«Հայ առաքելական եկեղեցի ու վերջակետ, քանի որ ստորակետով այս ցանկը շրունակելը կարող է մեզ փակուղի բերել»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *